Նամակ Հայաստանէն

Էլենա – 11/03/22

Բարեւ ձեզ, տիկին Արմենակեան ջան,

Ես շատ ուրախացայ երբ ստացայ ձեր նամակը։

Սեպտեմբերի մէկից սկսուեց վերջին ու ամենածանրաբեռնուած տարին։ Ես հիմա սովորում եմ Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճիւղի աւագ դպրոցի 12րդ դպրոցում։ Սիրում եմ մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաները։ Սովորելուց յետոյ որոշել եմ ուսումս շարունակեմ Վանաձորի պոլիտեխնիկական համալսարանում, ստացիոնար։ Յանձնելու եմ քննութիւններ մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաներից։

Ընդհանուր օրերս անցնում են շատ լարուած, բայց նոյն ժամանակ շատ երջանիկ։ Ընտանիքս ամենամեծ շարժիչ ուժն է երբ յուսալքւում եմ։ Այս աշունը արդէն սովորութիւն է դարձրել իր հետ տերեւների փոխարէն պատերազմ է բերել, դա էլ մի կողմից է ցաւեցնում, մոռացնել տալիս կեանքի հանդէպ լաւատեսութեան մասին։ Սակայն նորից քայլում ենք, շնչում բայց արդէն մեզ հետ ենք տանում տղերքի անունները։

Մի քանի շաբաթ առաջ մասնակցել եմ Մանուէլ Միկոյեանի հետ հանդիպմանը։ Իմ անունը նոյնպէս տպագրուել է թերթում։

Սիրում եմ ասմունքել, սակայն ո՛չ բոլորը, այլ նրանք որոնք հոգեհարազատ են։ Նախընտրում եմ կարդալ՝ Շիրազ, Սեւակ, Տէրեան։ Իսկ դուք իմ գրողներից ո՞ւմ ստեղծագործութիւնն էք սիրում։

Շնորհակալ եմ Ձեզ, տիկին Արմենակեան ջան, ստացայ Ձեր ուղարկած $150։