Նամակ Հայաստանէն

Վահագն – 01/12/23

Բարեւ, սիրելի հովանաւոր,

Ես Վահագն … եմ, Արցախից։ Ապրում եմ Մարտակերտում։ Սովորում եմ Վ. Մինասեանի անուան դպրոցի 8րդ դասարանում։ Հայրս Հայկ … է, որը զոհուեց Արցախեան 44օրեայ պատերազմում։ Յիշողութեանս մէջ վառ տպաւորութիւն թողեց Սեպտեմբերի 26ը, երբ բոլորս ուրախանում էինք։ Այդ օրը քեռուս տղայի հարսանիքն էր։ Հայրս մի քանի ժամով դիրքերից իջաւ, որ մասնակցէր արարողութեանը։ Այնքան ուրախ ու երջանիկ էինք բոլորս։ Այդ օրը իմ ու հօրս վերջին ուրախութիւնն էր, որ մնաց մեր յիշողութեան մէջ։ Նայում են նկարներին եւ երանի եմ տալիս այն օրը, որ հայրս մեզ հետ էր։

Հայրս շատ հայրենասէր անձնաւորութիւն էր եւ մեզ՝ ինձ ու եղբօրս սովորեցնում էր լինել հայրենասէր։

Հպարտ եմ, որ հօրս արժանի զաւակն եմ, եւ միշտ բարձր կը պահենք մեր հերոս հայրիկի պատիւը։