Նամակ Հայաստանէն

Անահիտ – 02/01/23

Այս նամակը գրած է Անահիտը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Նուպար եւ Անի Մկրեաններու կողմէ։

 

Յարգելի Անի եւ Նուպար Մկրեաններ,

Ես 2.5 տարեկան Անահիտն եմ՝ հերոս մայոր Արայիկ Սարգսեանի դուստրը։ Դէ որ քանի որ շատ փոքր եմ, մայրս է այս նամակը գրում։

Ծնուել եմ 2020 թ. Յուլիսի 10ին Հադրութում, ուր ծնողներս տեղափոխուել էին հայրիկիս աշխատանքի բերումով։ Այնտեղ ապրել եմ ընդամէնը երկուս ու կէս ամիս մինչեւ պատերազմի սկսուելը, այնուհետեւ մի քանի օր նկուղում մնալուց յետոյ մէկընդմիշտ հեռացանք Հադրութից, այդ օրուանից էլ հայրիկիս չտեսանք։

Հիմա երբ մեծացել եմ ու կարողանում եմ խօսել, խօսում եմ նրա լուսանկարի հետ, կանչում նրան, իսկ նրա հայեացքը նկարից հետեւում է ինձ մեր հիւրասենեակի պատուանդանից։ Հայրական սէրն ու ջերմութիւնը ստանում են նրա պարզ ու ջինջ հայեացքից։ Բոլորը ինձ հայրիկիս են նմանեցնում, յատկապէս իմ մեծ աչուկները։ Երբ մեծանամ, ուզում եմ հայրիկիս մեծ հայրենասէրի յատկանիշներով էլ նման լինեմ։

Յարգելի՛ հովանաւոր, շնորհակալութեամբ ստացայ Ձեր կողմից ուղարկուած 25 դոլարը(*)։

(*) Յատուկ նուէր։