Նամակ Հայաստանէն

Արիաննա – 03/23/23

Բարեւ Ձեզ, սիրելի հովանաւոր,

Ես Արիաննան եմ։ Ծնուել եմ 2014 թ. Փետրուարի 6ին Ստեփանակերտ քաղաքում։ Հիմա ես մայրիկիս ու երկու քոյրիկներիս հետ բնակւում եմ Արցախի Բերդաշէն գիւղում։ Սովորում եմ երրորդ դասարանում, ստանում եմ 8 եւ 9 գնահատականներ։ Սիրում եմ մաթեմատիկա առարկան։ Ազատ ժամանակ սիրում եմ խաղալ տարբեր խաղեր եւ պարել։ Մինչեւ պատերազմը ես շատ էի սիրում հեքիաթներ լսել, յատկապէս հայրիկիս պատմած հեքիաթները։ Հիմա ես չեմ սիրում հեքիաթներ լսել, բայց միշտ յիշում եւ կարօտում եմ հայրիկիս եւ նրա պատմած հեքիաթները։ Իմ բոլոր քոյրիկներից եւ եղբայրներից ես ամէնից շատ սիրում եմ հօրաքրոջս տղային՝ Անրիին, եւ սիրում եմ նրա հետ ինքնագլոր (scooter) քշել։ 

Սիրելի հովանաւոր, ես շատ ուրախ եմ, որ Դուք կաք իմ կեանքում։ Ձեզ շատ-շատ շնորհակալ եմ մեզ օգնելու համար։ Աստուած Ձեզ պահապան։

Յարգանքներով՝ Արիաննա