Նամակ Հայաստանէն

Գոռ – 05/11/23

Այս շաբթուան նամակը գրած է Գոռի մայրը։ Գոռը կը հովանաւորուի խումբ մը ամերիկահայ վեթերաններու կողմէ։

 

Բարեւ, անծանօթ բարերար,

Ես Գոռ … եմ, ծնուել եմ 2008 թ. Յուլիսի 4ին Եղէգնաձորում։ Ընտանիքում առաջնեկն եմ։ Համոզուած եմ, որ իմ ծնունդով լոյս եւ ուրախութիւն եմ բերել ծնողներիս։ Ես ուրախութեամբ եմ խօսում նրանց մասին։

Հայրս ազնիւ, բարի, աշխատասէր, ճշդախօս եւ անսահման հայրենասէր մարդ էր։ Նա այդ արժէքները ցանկանում էր տեսնել իմ մէջ։ Նա հայոց բանակի սպայ էր։ Նրա ծառայութեան ժամանակ մեր բաժանումները յաճախ են լինում։ Ես անհամբեր սպասում էի տուն գալւ օրերին, քանի որ հայրս մեր օրը տօն էր դարձնում, ժամանակը ուրախութեամբ լցնում, դասերն աւելի հեշտ էին թւում եւ սովորելն էր հաճելի։ Երբ փորձում եմ գրել իմ մասին, ժամանակը ակամայից բաժանում ներկայի եւ անցեալի։ Ուզում եմ գտնել կորցրած անցեալի մէջ որտեղ ուրախ էի, անհոգ առանց արցունքի։ Չկար մի բան որ ինձ համար անհասանելի լինէր, քանի որ կար հայրս՝ մեր տան սիւնը, մեր ապաւէնը։ Ես դժուարանում եմ ինձ բնութագրել, ադ պատճառով ուզում եմ յիշել հօրս խօսքերը։ Նա ասում էր որ ես ընդունակ եմ, խելացի, կազմակերպուած, զգայուն եւ մի քիչ էլ նեղացկոտ։ Ուզում էր ինձ տեսնել աւելի յամառ ու նպատակասլաց։ Ասում էր, որ իսկական տղան պէտք է ծառայի բանակում, պաշտպան լինի մայրիկին եւ քոյրիկին, դիմանայ ամէն դժուարութեանը։ Նրա խօսքերը ես մտովի ամէն օր կրկնում եմ, որ երբեք չմոռանամ եւ որպէս կեանքի ուղեցոյց ունենամ։

Չգիտեմ ինչ մասնագիտութիւն կ՚ընտրեմ ապագայում, միայն մի բան հաստատ գիտեմ։ Ինչ գործ էլ որ անեմ, չպէտք է լինեմ միջակ այդ բնագաւառում։ 

Նամակս մի քիչ երկար ստացուեց։ Երբ գրում էի, չէի էլ մտածում, որ այսքան կարօտ կար իմ մէջ։

Շնորհակալ եմ իմ բարերար, որ առիթ ստեղծեցիր խօսելու…

Ձեր՝ Գոռ