Այս նամակը գրած է Կարինան, որուն հովանաւորներն են տէր եւ տիկ. Արթըր Պետրոսեանները։
Բարեւ, սիրելի հովանաւոր,
Ես Կարինա … եմ, հերոս Լենտուշ … կրտսեր դուստրը։ Ես 5 տարեկան եմ եւ յաճախում եմ մանկապարտէզ։ Այդ իսկ պատճառով իմ փոխարէն գրում է մայրիկս՝ Վարդուհի…։ Այս տարի ես կը գնամ դպրոց, կը դառնամ տառաճանաչ եւ կը սկսեմ ինքս գրել իմ նամակները։
Ես ապրում եմ քաղաք Իջեւանում։ Շատ եմ սիրում մասնակցել մանկապարտէզի ներկայացումներին եւ խաղալ դերեր։
Ես շատ փոքրիկ էի, երբ հայրիկս զոհուեց, բայց ասում են, որ ես նրան շատ եմ նման։
Մի գուցէ մի օր ես էլ ոստիկան դառնամ, անվախ ինչպէս հայրիկս։
Շնորհակալ ենք Ձեզ, որ մեզ չէք մոռանում, իսկ մենք դա շատ գնահատում ենք։