Նամակ Հայաստանէն

Վահագն – 04/17/25

Այս շաբթուան նամակը գրած է Վահագնը, որ կը հովանաւորուի Արամ եւ Ճիւն Տարմանեաններուն կողմէ։

 

Բարեւ, յարգելի անծանօթ բարեկամ,

Ես Վահագն… եմ, հերոս Տիգրանի որդին, 10 տարեկան։ Սովորում եմ 5-րդ դասարանումռ, ուսման գերազանցիկ եմ, բայց մի քիչ չարաճճի։ Շատ եմ սիրում մաթեմատիկան, ֆիզկուլտուրան։ Ֆուտբոլի պարապմունքների եմ յաճախում։ Իմ ուսուցիչները բոլորն էլ լաւն ն, սիրում են ինձ, միշտ գովում ն։ Շատ ընկերներ ունեմ այստեղ։ Թէ՛ ընկերներս, թէ՛ ուսուցիչները ամէն ինչ անում են, որ ես ուրախ լինեմ։ Ես հասկանում եմ, իրենց էլ շատ շնորհակալ եմ, բայց ինչքան էլ ջանում եմ ուրախ ձեւանալ, միեւնոյն է, սիտս տխրում է, կոտրւում, երբ յիշում եմ իմ դրախտավայր Արցախը, իմ Ստեփանակերտը, Գագարինի փողոցի մեր բնակարանը։

Ինչպէ՞ս ուրախ լինեմ, երբ համացանցում տեսնում եմ, թէ ինչ բարբարոսութիւններ է անում թշնամին իմ հայրենիքում։ Յոյս ունեմ, որ մի օր արդարութիւնը կը յաղթի եւ մենք կրկին կը վերադառնանք Արցախ։

 

Հայաստանն էլ իմ հայրենիքն է, բայց Արցախն իմ ծննդավայրն է, այն վայրը, որտեղ ես ծնուել եմ, որտեղ ես քայլել ու խօսել եմ սովորել, դպրոց գնացել, տառաճանաչ դարձել։ Սուրբ է ինձ համար Արցախի հողը, քանզի այն հօրս արիւնով է շաղախուած։

… Թող Աստծոյ օրհնանքը

Փրկի իմ ժողովրդին։

Շնորհակալ եմ ձեզ ընտանիքիս կողքին լինելու համար։