Նամակ Հայաստանէն

Արուսիկ – 05/08/25

Այս շաբթուան նամակը գրած է Արուսիկը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Աշոտ Թումայեանցի կողմէ։

 

Բարեւ, սիրելի հովանաւոր, ես Արուսիկ … եմ, 10 տարեկան։ Սովորում եմ հինգերորդ դասարանում։ Ես յաճախում եմ նաեւ պարի եւ դաշնամուրի։ Իմ օրերը շատ յագեցած եւ հետաքրքիր են անցնում։

Սիրելի հովանաւոր, ես ուզում եմ ձեզանից շնորհակալութիւն յայտնեմ, որ մեզ օգնում էք։ Ես որ մեծանամ դառնալու եմ պարուհի։ Ուզում եմ նաեւ ձեզ նման բարի գործեր անեմ եւ օգնեմ կարիքաւոր մարդկանց։