Աստղիկ – 06/26/25
Այս շաբթուան նամակը գրած է Աստղիկը, որ կը հովանաւորուի Ուիլիըմ Մաքսուտեանի կողմէ։
Բարեւ ձեզ,
Ես Աստղիկն եմ, 44–օրեայ պատերազմում զոհուած Վահրամ … դուստրը։ Ես 8 տարեկան եմ, շուտով կը դառնամ 9 տարեկան։ Սովորում եմ 3–րդ դասարանում։ Ես ապրում եմ 2 եղբայրներիս, մայրիկիս եւ տատիկիս հետ։ Ես շատ եմ սիրում Ապարանը՝ իմ ծննդավայրը։
Ես նկարում եմ, որպէսզի հայրիկիս կարօտը նկարների միջոցով արտայայտեմ։ Ես հասկանում եմ որ հայրիկս կեանքը զոհել է որ ես եւ իմ նման երեխաները ապրենք մեր հայրենիքում։ Ես աւելի պարտաւորուած եմ լաւ սովորել, որ մայրիկս հպարտանայ ինձմով։ Մայրիկս միշտ ասում է որ ես էլ եմ հերոս որ դիմանում եմ կարօտին։
Շնորհակալ եմ շատ, որ միշտ մեր կողքին էք։