Նամակ Հայաստանէն

Եւա – 07/03/25

Այս շաբթուան նամակը գրած է Եւան, որ կը հովանաւորուի Հայ Օգնութեան Միութեան «Էրեբունի» մասնաճիւղին կողմէ։

 

Բարեւ, սիրելի բարերար,

Ձեզ գրում է Եւայի մայրիկը, քանի որ Եւան դեռ չորս տարեկան է։ Յաճախում է պարտէզ՝ միջին խումբ։ Նրան պարտէզում բոլորը շատ են սիրում, քանի որ շատ խելացի, հասկացող, բարի, նրբանկատ աղջնակ է։ Նա շատ է սիրում զբօսնել եւ իր սովորած հեքիաթները պատմել։ Այնքան ընդունակ եւ ուշադիր է, որ յաճախ քոյրերի դասերը լսում եւ պատմում է։ Նա համարձակ է եւ անվախ, շատ է սիրում շնիկների հետ խաղալ եւ կերակրել։ Մեծ հետաքրքրութիւն ունի բնութեան երեւոյթների նկատմամբ եւ շատ խելացի հարցեր է ձեւակերպում եւ պահանջում սպառիչ պատասխաններ։ Սիրում է նկարել, գրել, պարել, երգել, հիւրասիրել եւ ունեցածը քոյրերի հետ կիսել։

Անչափ շատ է սիրում իր տատիկին եւ հոգ է տանում, որ նա ժամանակին դեղերը խմի։ Օգնում է մայրիկին, որ անկողինը հաւաքենք եւ կարկանդակներ պատրաստենք։ Նա շատ քաղցր եւ գեղեցիկ խօսք ունի, որ ստիպում է, որ իւրաքանչիւր ցանկութիւն իրականութիւն դարձնես։

Շնորհակալութիւն Ձեզ իմ հոգսը թեթեւացնելու եւ Եւայիս ժպիտ պարգեւելու համար… Աստծոյ բարութիւնը ձեր վրայ լինի…