Սուրէն – 07/24/25

Այս շաբթուան նամակը գրած է Սուրէնը, որ կը հովանաւորուի Արմենա եւ Ճոն Պիզիոսի եւ Չարլա Սթիվընսի կողմէ։
Բարեւ Ձեզ,
Ձեզ է գրում Սուրէն …։ Ուզում եմ մի քիչ պատմել իմ մասին։ Ես 14 տարեկան եմ, բնակւում եմ Կապան քաղաքում, յաճախում եմ 9-րդ դասարան։ Շատ եմ սիրում ֆուտբոլով զբաղուել։ Մեր ընտանիքը բաղկացած է 3 հոգուց՝ ես, մայրիկս եւ քոյրս։ Մինչեւ 2020 թ. չարաբաստիկ պատերազմը մենք 4 հոգով էինք բնակւում։ Բայց պատերազմը խլեց հայրիկիս։ Ես շատ եմ յիշում եւ կարօտում նրան։ Նա շատ լաւ օրինակ կը լինի ամբողջ կեանքում՝ հպարտ, ազնիւ, հայրենասէր եւ պարկեշտ մարդ։ Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել Ձեզ՝ մեր ընտանիքին աջակցելու եւ մեր նման ընտանիքներին չմոռանալու համար։ Յոյս ունեմ, որ որ այլեւս Հայաստանում նման պատերազմներ չեն լինիեւ նման աջակցութեան կարիք ոչ չի չի ունենայ։
Շնորհակալութի՜ւն։