Նամակ Հայաստանէն

Լինա – 08/07/25

Այս շաբթուան նամակը գրած է Լինան, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Վահէ եւ Յասմիկ Տոմպալակեաններուն կողմէ։

Բարեւ, սիրելի հովանաւոր, ես Լինան եմ, 15 տարեկան եմ։ Սովորում եմ Աշոտ Նաւասարդեանի անուան թիւ 196 հիմնական դպրոցի 9րդ դասարանում։ Այս տարի աւարտում եմ միջին դպրոցը եւ ունեմ երազանքներ ու նպատակներ ընդունուելու քոլէջ։

Ամէն օր պարապում եմ, օրս շատ յագեցած է անցնում։ Շատ ընկերներ ունեմ, որոնց հետ շփւում եմ, խօսում ու կիսւում ապագայի երազանքներից։

Ես շատ շնորհակալ եմ Ձեզ, թէեւ չեմ ճանաչում, բայց դուք ձեր մեծահոգութեամբ ու կամեցողութեամբ օգնում էք իմ մայրիկին մեծացնել մեզ։ Կանգնած էք իմ ընտանիքի կողքին եւ սէր էք ցուցաբերում։ Աստուած օրհնի Ձեզ ու ձեր առողջութիւնը։ Ցանկանում եմ լինէք միշտ ուրախ եւ ոչ մի բանի կարիք չունենաք։ Շնորհակալութիւն որ կաք մեր կեանքում։

Սիրով՝ Լինա