News
Մարկ – 09/04/25
Այս շաբթուան նամակը գրած է Մարկը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Ուոլըս Սթրոնսկիի կողմէ։
Բարեւ ձեզ, սիրելի հովանաւոր, ձեզ գրում է … Մարկի մայրիկը՝ Հայկուհին։ Մարկը հինգ տարեկան է, յաճախում է Վայքի թիւ մէկ մանկապարտէզ՝ աւագ խումբ։ Մարկը շատ աշխատասէր, աշխոյժ, խելացի երեխայ է, նա շատ սիրով է յաճախում մանկապարտէզ։ Շատ է սիրում նկարել, երգել, պարել։ Յաճախում է նաեւ կարատէի։
Ասում է, որ մեծանամ դառնալու եմ զինուոր հայրիկիս նման։ Նրա սրտում եւ յուշերում հայրը կը մնայ թանկ յիշողութիւն եւ նա ամէն ինչում փորձում է նմանուել իր հերոս հայրիկին։ Շնորհակալութիւն ձեր բարութեան, նուիրուածութեան եւ աջակցութեան համար։