Նամակ Հայաստանէն

Մարի – 10/2/2025

Այս շաբթուան նամակը գրած է Մարին, որ կը հովանաւորուի Անի Եսայլեանի կողմէ։

Իմ սիրելի հովանաւոր,

Գրում է Ձեզ Մարի…։ Ես լաւ եմ, մեզ մօտ ամէն բան կարգին է, յուսով եմ դուք էլ էք լաւ։ Մեր արձակուրդները աւարտուել են եւ ես գնում եմ դպրոց։ Ինձ մօտ շատ բան չի փոխուել։ Այս տարի բոյովացել եմ եւ կանգնում եմ շարքի առջեւում։

Դասերը շատ են բարդացել, չեմ հասցնում սիրուն նկարներ նկարել։ Որոշել եմ մի մեծ պաստառի վրայ նկարել, յուսով եմ, որ կը ստացուի։ Աշուն եմ նկարելու, շատ եմ սիրում աշունը։ Հիմա արեւոտ աշուն է, կը նկարեմ երբ անձրեւ գայ։ Յուսով եմ ձեզ մօտ տաք է։

Ուզում եմ միշտ ուրախ ու երջանիկ լինէք։ Շնորհակալ եմ ամէն ինչի համար։ Թող ձեր օրը լինի վառ գոյներով, ինչպէս իմ նկարները։

Սիրով՝ Մարի