Նամակ Հայաստանէն

Միքայէլ – 10/09/25

Այս շաբթուան նամակը գրած է Միքայէլը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Արթըր Պետրոսեանի կողմէ։

Բարեւ,

Ես արցախցի Միքայէլն եմ։ Ես ծնուել եմ Երեւանում, բայց ապրել եմ Արցախում՝ Հաթերք գիւղում։ Այնտեղ եմ յաճախել մանկապարտէզ։ Պատերազմից յետոյ տեղափոխուել ենք Հրազդան եւ դպրոց եմ գնացել այստեղ։ Սովորում եմ 5րդ դասարանում, փորձում եմ լաւ սովորել, որ լաւ մարդ դառնամ։

Ունեմ մէկ քոյր եւ մէկ փոքր եղբայր։ Մենք երեքս էլ սիրում ենք րգել։ Ես սիրում եմ երգել ժողովրդական երգեր եւ երազում եմ յայտնի երգիչ դառնալ։ Այս տարի ուզում եմ յաճախել երգի եւ դհոլի խմբակներ։

Ազատ ժամանակ սիրում եմ հեծանիւ քշել, բակում ընկերներիս հետ /աղալ, բայց ամենաշատը սիրում եմ քոյրիկիս հետ երգել մայրիկիս նուիրած միկրոֆոնով։ Ես երազում եմ եւ հաւատում եմ, որ մի օր ես կը վերադառնամ իմ Արցախ, իմ ու հայրիկիս սիրած վայրում՝ «Խաչի» մօտ, կ՚ունենամ իմ մենահամերգը եւ այն կը նուիրեմ հերոս հայրիկիս ու նա կը հպարտանայ իր երազած երգիչ տղայով։