Prelacy News

Մարիամը – 10/16/25

Այս շաբթուան նամակը գրած է Մարիամը, որ կը հովանաւորուի Ս. Սարգիս եկեղեցւոյ (Տիրպորն, Միշիկըն) Տիկնանց Միութեան կողմէ։

 

Բարեւ ձեզ, յարգելի հովանաւոր,

Ես Մարիամ … արդէն 4րդ դասարան եմ յաճախում։ Աւարտեցի 3-րդ դասարանս գերազանց, հիմա էլ նոր ուսումնական տարին է սկսուել։

Ամառային արձակուրդներին, յաճախել եմ պարի, գրքեր եմ կարդացել եւ մայրիկիս եմ օգնել։

Ես իմ փոքրիկ հասակից հայրիկիս չեմ տեսել, բայց շատ կ՚ուզենայի որ հիմա նա մեր կողքին լինէր։ Կեանքը շատ դաժան է գտնուել մայրիկիս հանդէպ, բայց ուզում որ մայրիկս ժպտայ։ Նա ինձ համար ամէն ինչ անում է, բայց ես ուզում եմ որ մեծանամ ու տեսնեմ նրան երջանիկ։

Յարգելի հովանաւոր, ուզում եմ Ձեզ շնորհակալութիւնս յայտնել իմ ու մայրիկիս կողքին գտնուելու համար։

Շնորհակալութիւն։