Նամակ Հայաստանէն

Գոռ – 10/31/25

Այս շաբթուան նամակը գրած է Գոռը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Եդուարդ Տոմպալակեաններու կողմէ։

Բարեւ Ձեզ, ես Գոռ … եմ։ Ապրում եմ Արմաւիրի մարզ՝ Դողս գիւղում։ Սովորում եմ տեղի դպրոցի 11րդ դասարանում։ Ծնուել եմ 2009 թուականի Յունիսի 5ին։ Զբաղւում եմ ֆուտբոլորվ արդէն 11 տարի է։ Կարիերաս սկսել եմ Էջմիածնում, 34 տարի մարզուելուց յետոյ տեղափոխուել եմ Աւանի ֆուտբոլի ակադեմիա։ Ակամիայում մարզուել եմ եւ ստացել նոր գիտելիքներ, ձեռք եմ բերել լաւ ընկերներ եւ ֆուտբոլային փորձ։

Անցեալ տարի տեղափոխուել եմ NOAN ակումբ, ներկայացնում եմ 17 թիմը։ Ֆուտբոլի հետ ունեմ նպատակներ, դեռ վաղուց ցանկանում եմ դառնալ ֆուտբոլիստ՝ լինել երկրի համար պիտանի մարդ։

Ապրում եմ տատիկիս ու պապիկիս եւ փոքր եղբօրս հետ։ Տատիկս 73 տարեկան է, ունի ճնշման խնդիր, պապիկս 79 տարեկան է, թոշակառու։ Նրանք արդէն մեծ են եւ չեն կարողանում գործ անել հողամասում եւ մենք յաճախ օգնում ենք նրանց։ Եղբայրս՝ Էրիկը, փոքր է ինձնից 2 տարով։ Սովորում է Դողսի միջնակարգ դպրորում։

Այս տարի եղել եմ ճամբարում 10 օր, ունեցել եմ անմոռանալի օրեր նոր ընկերներիս հետ։ Ճամբարում սովորել եմ շուտ արթնանալ, ինքնուրոյն ապրել եւ գրաֆիկ պահել։ Ունեմ շատ ընկերներ մեծ ու փոքր եւ սիրում եմ ժամանակս անցկացնել իրենց հետ։ Սիրում եմ նաեւ մեքենայ վարել։ Դպրոցն աւարտելուց յետոյ որոշել եմ ընդունուել ֆիզկուլտի ինստիտուտ։

Շնորհակալութիւն հովանաւորին։