Նամակ Հայաստանէն

Մարի – 04/02/26

Այս շաբթուան նամակը գրած է Մարին, որ կը հովանաւորուի Կէյլ Գասպարեան Տօնոֆրիոյի կողմէ։

 

Ողջոյմ, իմ սիրելի բարերար,

Ես Մարի … եմ։ Ուրախ եմ, որ նորից կարող եմ Ձեզ գրել եւ կիսուել իմ կեանքի մասին։ Ես սովորում եմ Ջերմուկ թիւ 3 միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանում։ Դպրոցում լաւ եմ սովորում, իսկ անցած ուսումնական տարում եղել եմ գերազանցիկ։ Դպրոցից դուրս օրուայ մեծ մասն անց եմ կացնում դասերիս պատրաստուելով եւ ընկերուհիներիս հետ խաղալով։ Ես յաճախում եմ նաեւ արուեստի դպրոց։ Արդէն պարիր չորրորդ դասարան եմ եւ կարողանում եմ պարել հայկական տարբեր պարեր։ Այս տարի յաճախում եմ նաեւ կաւագործութեան։ Ես սիրում եմ աշխատել կաւի հետ։

Երեւի այսքանքը իմ կեանքի մասին, ուրախ կը լինեմ նաեւ իմանալու Ձեր մասին, ես սպասում եմ Ձեր նամակներին։ Նորից ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Ձեզ՝ ինձ օգնելու եւ իմ կողքին լինելու համար։

                                                                                                                        Սիրով՝ Մարի