Սպարտակ – 06/29/23
Այս շաբթուան նամակը գրած է Սպարտակը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. տոքթ. Հրաչ Տումանեանի կողմէ։
Հայրիկիս զոհուելուց յետոյ ես մեր տան միակ տղան եմ։ Ինչպէս մայրս է ասում, մեր տան տղամարդը։ Առաւօտից մենք պատրաստւում ենք դպրոց գնալուն եւ իմ քոյրիկների հետ մայրիկս կամ տատիկս մեզ տանում են դպրոց։ Ես ամէն օր ունեմ վեց կամ եօթ դաս։ Դասերը, երբ աւարտւում են, մենք սպասում ենք, որ տատիկս կամ մայրիկս գան մեզ տուն տանեն։ Ես դպրոցում սովորում եմ գերազանց։ Շատ եմ սիրում մաթեմատիկա եւ ուզում եմ դառնալ ծրագրաւորող։ Ես օրուայ ընթացքում փորձում եմ օգնել տատիկիս եւ մայրիկիս ինչով որ կարող եմ։ Ես շուտով կը մեծանամ եւ աւելի շատ կ՚օգնեմ մայրիկիս։ Մենք ամէն Շաբաթ օր գնում ենք հայրիկիս գերեզմանին։ Այսպէս են անցնում իմ օրերը։