Էդգար – 6 Հոկտեմբեր, 2022
Բարեւ, սիրելի հովանաւոր, յուսով եմ լաւ էք։ Ես շուտով դառնալու եմ հայկական բանակի արժանի զինուոր։ Ուրախ եմ, որ աշնանը զօրակոչուելու եմ բանակ, բայց մի տեսակ սիրտս կախ է։ Չէ՞ որ այստեղ եմ թողնելու մայրիկիս, եղբօրս եւ տատիկիս։ Շատ անհանգիստ կը լինեմ նրանց համար։
Ես այժմ աշխատում եմ եւ միաժամանակ սովորում ուսումնարանում, 3րդ կուրսում։ Ցանկանում եմ դառնալ աւտոմեխանիկ։ Մտադիր եմ բանակից վերադառնալուց աշխատեմ եւ մեքենայ գնեմ ինձ համար։ Դա իմ մեծ երազանքներից մէկն է, թէկուզ հասարակ մի մեքենայ, որ կը ծառայի ինձ իմ նպատակների համար։
Դա ապագայում, բայց այժմ ցանկանում եմ խաղաղութիւն եւ մեզ էլ՝ ինձ՝ իմ ընկերներին միասին խաղաղ ծառայութիւն եւ բարի վերադարձ։
Այսքանով աւարտում եմ իմ նամակը եւ ցանկանում Ձեզ առողջութիւն եւ երկար տարիների կեանք, որ կարողանաք օգնել բոլոր կարիք ունեցող երեխաներին։
Էդգար