Սիրելի հովանաւոր,
Ձեզ գրում է Մարի …։ Ես սովորում եմ 4րդ դասարանում։ Սիրում եմ նկարել եւ երգել։ Երբ դասերս վերջացնում եմ, նկարում եմ մայրիկիս եւ հայրիկիս, իմ քոյրերին եւ եղբայրներին։
Մի քանի օր առաջ մեզ մօտ ձիւն էր գալիս եւ ես գտայ շնիկ ձեան մէջ նստած։ Նա այնքան լաւն էր որ ես նրան անուանեցի Մինի։ Ամէն օր դասից տուն գալուց նրան տալիս եմ իմ բուլկու կէսը։ Ես շատ կ՚ուզէի նրան տուն տանել, բայց մայրիկս չի թողնում, քանի որ տեղ չկայ։ Ես նրան խնամում եմ դրսում։ Նրա համար տնակ ենք պատրաստել որ չմրսի։ Մեզ մօտ գարուն է, բայց ձիւն է գալիս գրեթէ ամէն օր։
Երբ մեծանամ, մի մեծ տուն եմ պատրաստելու որ Մինին էլ մեզ հետ ապրի։
Եղէք առողջ ու երջանիկ։
Ձեզ շատ սիրող՝ Մարի։