Նամակ Հայաստանէն

Էլեն – 10-27-22

Յարգելի հովանաւոր,

Ես Էլեն …. եմ։ Ապրում եմ Վայք քաղաքում։ Ես տասներկու տարեկան եմ, սովորում եմ Վայքի հիմնական դպրոցի 7րդ դասարանում։ Ապրում եմ մայրիկիս, տատիկիս եւ պապիկիս հետ։  

Սովորում եմ հարուածային եւ սիրում եմ հայոց պատմութիւն, հայոց լեզու եւ Հայոց Եկեղեցու պատմութիւն առարկաները։  Յաճախել եմ «Անուրջներ» պարային համոյթի։ Իսկ հիմա յաճախում եմ նկարչական խմբակի շաբաթը երկու անգամ։ Ազատ ժամանակ սիրում եմ պարել, նկարել եւ կարդալ մանկական Աստուածաշունչ։  

Յաճախակի օգտւում եմ գրադարանից, սիրում եմ կարդալ տարբեր ժանրի գրքեր, յատկապէս արկածային եւ պատմավէպեր։ Տնային գործերում օգնում եմ տատիկիս եւ սիրում եմ նրա հետ պատրաստել տարբեր տեսակի աղցաններ եւ թխուածքաբլիթներ։ Քնելուց առաջ միշտ ասում եմ Հայր Մերը։