Անահիտ – 11/16/22
Բարեւ Ձեզ, սիրելի հովանաւոր։ Յուսով եմ լաւ էք։ Ես … Անահիտն եմ, Վանաձորից։ Օրեր առաջ բոլորուեց 21 տարեկանս։ Սովորում եմ Երեւանում։ Այստեղ ապրում եմ աւագ եղբօրս հետ։ Սովորում եմ բժշկական համալսարանի արդէն չորրորդ կուրսում՝ ընդհանուր բժշկութեան ֆակուլտէտում։
Մօտ մէկ շաբաթ առաջ առաջարկ եմ ստացել դեղագործական ընկերութիւններից մէկից եւ հիմա այնտեղ անցնում եմ ուսումնական պրակտիկա։ Փորձում եմ համատեղել դասերիս հետ եւ շատ ուրախ եմ այն փաստից, որ շուտով կը կարողանամ աշխատել։ Բաւական ոգեւորուած եմ եւ կարծում եմ, որ իմ բժշկուհու մասնագիտութեանը շատ կ՚օգնի դեղագործի որակաւորումը, քանի որ գրագէտ բժիշկը պէտք է շատ լաւ տիրապետի դեղերի ոլորտին նոյնպէս։
Յարգելի հովանաւոր, ուզում եմ իմ շնորհակալութիւնը յայտնել Ձեզ։