Էրիկ -11/23/22
Յարգելի՛ հովանաւոր,
Ես Էրիկ Գալստեանն եմ։ Ծնուել եմ 2013 թուականի Սեպտեմբերի 3ին։ Ապրում եմ Արագածոտնի մարզի Բիւրական գիւղում։ 2019 թուականի Սեպտեմբերի 1ին ընդունուել եմ Բիւրականի Յովհաննէս Թումանեանի անուան միջնակարգ դպրոց։ Այժմ սովորում եմ 3րդ դասարանում։ Այն դասարանում, որտեղ ես եմ սովորում, ժամանակին սովորել է հայրս՝ հերոս Վաղարշակ Գալստեանը։ 2021 թ. Մայիսի 15ին այս դասարանը անուանակոչուել է հայրիկիս անունով՝ «հերոս Վաղարշակ Գալստեանի անուան դասարան»։ Ես լաւ եմ սովորում, ունեմ շատ երազանքներ, նաեւ կարգապահ աշակերտ եմ։ Ես մեր տան միակ երեխան եմ, իմ մայրիկի ապագայ պաշտպանը։
Ճիշդ է, շա՜տ եմ կարօտում հայրիկիս, շա՜տ եմ զգում իր կարիքը, բայց միեւնոյն ժամանակ հպարտանում եմ իմ հայրիկով։ Ես կորցրեցի ո՛չ միայն իմ հայրիկին, այլ նաեւ պապիկիս, որին նոյնպէս շատ էի սիրում։ Պապիկս չդիմացաւ հայրիկիս կորստին եւ մէկ տարին դեռ չլրացած՝ նա նոյնպէս գնաց Աստծոյ մօտ։ Հիմա իրենք երկնքից ինձ նայում են եւ պաշտպանում։ Ես էլ ամէն ինչ անում եմ, որ իրենք էլ (ամէն) ինձնով հպարտանան։ Ինձ շատ օգնում եւ ճիշդ խորհուրդներ է տալիս մայրս։ Մայրս հիմա իմ աւագ ընկերն է։ Ես բախտաւոր եմ, որ ունեմ նման ծնողներ։
Սիրելի՛ հովանաւոր, ես ուզում եմ շնորհաւորել Ձեր գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Ուզում եմ, որ այլեւս պատերազմներ չլինեն եւ բոլոր երեխաները ապրեն խաղաղ երկնքի տակ։