Այս նամակը գրած է Աստղիկը, որ ներկայիս հովանաւոր չունի եւ կը հովանաւորուի Առաջնորդարանի որբերու ֆոնտին կողմէ։
Բարեւ ձեզ,
Ես Աստղիկի մայրիկն եմ՝ Լուսինէն, քանի որ դուստրս դպրոց չի յաճախում, գրել չի գիտի, ես կը գրեմ նրա փոխարէն։
Աստղիկը գնում է մանկապարտէզ, չնայած որ միշտ նեղւում է, որ երեխաները իրենց հարցնում են թէ ինչո՞ւ հայրիկը չի տանում մանկապարտէզ։ Աստղիկը ունի 2 եղբայր, եղբայրները ամէն ինչ անում են, որ քոյրիկը չզգայ հայրիկի բացակայութիւնը։
Բայց միեւնոյն է, ոչ ոք չի կարող լրացնել այդ բացը։ Աստղիկը շատ խելացի եւ հասուն մտածելակերպով երեխայ է, հետաքրքրուած է օտար լեզուներով, նաեւ շատ լաւ նկարում է։ Աստղիկը շատ ինքնամփոփ է դարձել, նոնիսկ չի գալիս պանթէոն հայրիկի շիրիմին։ Երբ հարցրեց թէ կարող է Ձմեռ պապիկից խնդրել որ տուն բերի հայրիկին, ասացի որ չի կարող այդ ցանկութիւնը կատարել Ձմեռ պապիկը. լացեց ու ասեց՝ ես ոչինչ չեմ ուզում Ձմեռ պապից։ Իմ եւ հոգեբանի բացատրելուց յետոյ միայն հասկացաւ, որ իր հայրիկը հերոս է, որը հսկում է իրեն երկնքից։ Աստղիկն էլ հաւատում է որ պատուհանից երեւացող աստղը հենց իր հայրիկն է։ Խաղաղութիւն եմ մաղթում բոլոր մանուկներին։
Խորին շնորհակալութիւնս եմ յայտնում բարերարներին մեր ցաւը կիսելու եւ մեզ աջակցելու համար շնորհակալ ենք բոլոր-բոլորից։