Prelacy News, Prelacy News

Նիկոլայ – 12/29/22

Այս նամակը գրած է Նիկոլայը, որ կը հովանաւորուի Էտուըրտ եւ Իտա Պապրուտիի կողմէ։

 

Ես Նիկոլայն եմ, … 10 տարեկան, սովորում եմ 5րդ դասարանում, ապրում եմ Արցախում, Ճարտար քաղաքում։ Ես շատ եմ սիրում իմ Հայաստան ու Արցաշ աշխարհը, երկուսն էլ իմ հայրենիքն են։

Ես ուզում եմ, որ ապրենք խաղաղ երկնքի տակ մեր երկրում, ես չեմ ուզում ուրիշ երկրում, ուրիշ տեղ ապրել, ես այստեղից բացի ուրիշ տեղ չեմ կարող ապրել, ես շատ եմ կապուած իմ հայրենի հողն ու ջրին, իմ Արցախին։

Ես գիտեմ, որ մենք հայերս միշտ էլ դժուար ճակատագիր ենք ունեցել, մեզ հանգիստ չի թողել մեր թշնամն, ես ատում եմ նրանց, որ միշտ աչք են դրել մեր հողերի վրայ, Աստուած կը պատժի նրանց, որ դժբախտացրին մեր ընտանիքը, որ մեր նման հազարաւոր ընտանիքներ դժբախտացան, ցաւօք ոչինչ անել չենք կարող։

Ես շատ շնորհակալ եմ Ձեզնից, անչափ շնորհակալ եմ…

Նիկոլայ