Լուսիա – 1/5/23
Բարեւ Ձեզ, մեր շատ սիրելի հովանաւոր,
Ես՝ Լուսիա…, ծնուել եմ 2006 թ. Ապրիլի 3ին։ Սովորել եմ Արարատի մաըզ, գիւղ Բարձրաշէնի միջնակարգ դպրոցում, այժմ սովորում եմ Երեւանի հայ-ամերիկեան Էրեբունի պետական բժշկական քոլէջում։
Ազատ ժամանակ սիրում եմ ժամանակ անցկացնել ընկերներիս հետ։ Յաճախել եմ պարի 9 տարի։ Ունեմ եղբայր՝ Սերգէյը։ Նա 11 տարեկան է, սովորում է Բարձրաշէնի միջնակարգ դպրոցում, երազում է դառնալ երգիչ։
Ապրում եմ մայրիկիս եւ եղբօրս հետ։ Հայրս զոհուել է 44-օրեայ պատերազմում անաւարտ թողնելով իր բոլոր երազները, նպատակները, եւ ամենակարեւորը՝ թողել է իր ընտանիքը եւ դասուել հերոս տղաների շարքում։