Նամակ Հայաստանէն

Վիկտորիա – 1/19/23

Ողջոյն,

Ես Վիկտորիան եմ, 10 տարեկան եմ, սովորում եմ 5րդ դասարանում։ Ունեմ շատ ընկերուհիներ։ Սիրում եմ տիկնիկներով խաղալ եւ նկարել։ Դպրոցում իմ սիրելի առարկաները հայերէնը եւ օտար լեզուներն են։ 

Մենք յաճախ ենք զբօսնում ընկերների հետ։ Քանի որ մեր քաղաքը շատ գեղեցիկ է, կանաչապատ եւ անտառածածկ, այստեղ գեղեցիկ վայրերը շատ են։ Վերջին շրջանում մեզ մօտ մի փոքր աւելի լարուած է, քանի որ թշնամին անընդհատ կրակում է ու լարուածութիւն առաջացնում։

 Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել ձեզ մեր ընտանիքին աջակցելու համար ու խնդրել, եթէ ունէք հնարաւորութիւն, ապա բարձրաձայնէք, որ թուրք ադրբեջանական սրիկան շարունակւում է յարձակուել Հայաստանի վրայ եւ սպաննել անմեղ մարդկանց։ Ես կորցրել եմ հօրս եւ չեմ ցանկանում, որ որեւէ երեխայ զգայ այն, ինչ ես եմ զգում։ Շնորհակալութիւն։