Գեղամ – 2/9/23
Բարեւ, սիրելի բարերար,
Ես Գեղամի մայրիկն եմ, գրում եմ նրա փոխարէն, քանի որ Գեղամը փոքր է՝ 3 տարեկան է։
Ես Գեղամ … եմ, 3 տարեկան, ծնուել եմ Քաշաթաղի շրջան, գիւղ Ղազարապատում, 2019 թ. Նոյեմբերի 2–ին։ Մեր տան առաջին փոքրիկն եմ։
Հայրիկս Ազգային Անվտանգութեան աշխատող էր, նա 15 օր տանն էր, 15 օր՝ աշխատանքի վայրում։ Մայրիկս նոր էր աւարտել համալսարանը եւ աշխատանքի էր անցել գիւղի դպրոցում։
Ես 10 ամսական էի, որ սկսուեց պատերազմը, հայրիկս աշխատանքի վայրում էր՝ պոստերում։ Մենք լքեցինք գիւղը, եկանք Հայաստան։ Հայրիկս զոհուեց Հոկտեմբերի 15ին եւ այդ օրը իմացանք որ ունենալու եմ փոքրիկ եղբայր։ Եղբայրս ծնուեց 2021 թ. Յունիսի 9ին, հայրիկիս անունն է կրում՝ Արման, իմ եղբայրը հիմա 1,5 տարեկան է։ Մենք միասին խաղում ենք. իմ եղբօրը ես շատ եմ սիրում։
Հիմա մենք ապրում ենք Հայաստանում, մայրիկիս, հօրեղբօրս եւ տատիկիս հետ միասին։