Նամակ Հայաստանէն

Եւա – 04/20/23

Բարեւ, իմ շատ սիրելի հովանաւոր,

Ես Եւան եմ։ Կրկին անգամ շնորհակալ եմ ձեր ուշադրութեան համար։ Ապրում ենք Ստեփանակերտ քաղաքում, ես, մայրս եւ եղբայրս։ Մայրս շարունակում է իր գործը՝ ծառայելով հայրենիքին, եղբայրս սովորում է դպրոցում 8րդ դասարանում։ Յաճախում են դպրոց, ունեմ շատ ընկերներ, շատ սիրելի ուսուցիչներ։ Դպրոցից յետոյ յաճախում եմ պարապմունքների, նաեւ յաճախում եմ բասկետբոլի պարապմունքների։

Այս դժուարին պահերին դուք շատ օգնեցիք մեզ։ Թէ՛ ձեր ուշադրութեամբ, եւ թէ՛ ձեր ուղարկած գումարով։ Շատ դժուար ժամանակներում ենք ապրում մենք՝ Արցախ աշխարհի ժողովուրդս։ Գտնուելով բլոգադայի մէջ։ Չկայ գազ, չկայ լոյս, ուտելիքը շատ պակաս է։ Բլոգադան ամէն ինչից զրկել է համարեա։ Չնայած դրան մենք պատրաստ ենք ապրել Արցախում, մեր հող ու ջորում։  

Յարգելի հովանաւոր, շնորհակալութիւն ստացայ Ձեր կողմից ուղարկուած 100 դոլարը [յատուկ նուէր]։