Այս շաբթուան նամակը գրած է Մոնիկան, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Վահէ եւ Յասմիկ Տոմպալակեաններու կողմէ։
Բարեւ ձեզ, ես Մոնիկա … եմ, հերոս Կամոյի աղջիկը։ Ես 7 տարեկան եմ, ծնուել եմ Քարին տակ գիւղում։ Հինգ տարեկան էի երբ պատերազմը սկսուեց ու ես շատ վախեցայ։ Հայրիկս մեզ տեղափոխեց Երեւան եւ իսկոյն վերադարձաւ գիւղ։
Ես գիւղում գնում էի մանկապարտէզ, շատ ընկերներ ունէի։ Ես յիշում եմ որ իմ հայրիկը ինձ ասել էր, որ իմ դպրոց գնալն ու ծնունդս մեծ նշելու էինք, քանի որ իմ ծնունդս սեպտեմբերի 1ին է։
Մենք հիմա ապրում ենք Ստեփանակերտ քաղաքը, յաճախում եմ Խաչատուր Աբովեանի անուան առաջին դպրոցում, սովորում եմ 2րդ դասարանում։ Բայց ես շատ կ՚ուզենայի վերադառնալ մեր գիւղը, քանի որ իմ յիշողութիւններում կար իմ հայրիկը։ Այստեղ իմ ամէն քայլ անելուց իմ հայրիկը ինձ հետ չէ։