Նամակ Հայաստանէն

Սոնա – 06/15/23

Այս շաբթուան նամակագիրը՝ Եւան, կը հովանաւորուի Սոնա Հարրիսի կողմէ։

Բարեւ, սիրելի հովանաւոր, 

Ես Եւա … եմ,  ապրում եւ սովորում եմ Երեւանում։ Ինչպէս եւ բոլոր հայերը, ապրեն նրանք Հայաստանում, թէ դրսում, ես շատ եմ սիրում իմ քաղաքը։ Ես շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ ինչ-որ նոր բան են կառուցում եւ վախենում եմ, որ յանկարծ ռումբեր կը պայթեն մեր քաղաքում։ Պատերազմը հասած է արդէն Հայաստան եւ մենք բոլորս շատ լարուած ենք, վախենում ենք, որ ամէն րոպէ կարող է պէտք գալ դուրս գալ տնից եւ թաքնուել ապաստանարաններում։  

Մեզանից շատերը պահել են պայուսակներ, որտեղ դրուած են փաստաթղթեր, չոր սնունդ, տաք հագուստ։ Ես շատ եմ ուզում, որ այդ պայուսակները մեզ պէտք չգան եւ այդպէս էլ դրուած մնան իրենց տեղում։  

Շնորհակալութիւն, որ օգնում էք մեզ։

Եւա