Վահէ – 06/22/23
Այս շաբթուան նամակը գրած է Վահէն, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Վահէ եւ Յասմիկ Տոմպալակեաններու կողմէ։
Յարգելի հովանաւոր,
Ես Վահէ … եմ, Աըցախի Հանրապետութեան Հադրութ քաղաքից։ Ես 12 տարեկան եմ։ Չարաբաստիկ պատերազմի ժամանակ մենք ընտանիքով՝ ես, քոյրիկներս ու մայրիկս տեղափոխուեցինք Հայաստան եւ այժմ վարձով բնակւում ենք Երեւան քաղաքում։ Ես փոխադրուել եմ 7րդ դասարան, իսկ քոյրիկներս ուսանողներ են։
Մինչեւ պատերազմը մնք բնակւում էին մեր հարազատ Հադրութում։ Այնտեղ մենք ունէինք մեր սեփական տունը, այգին։ Ես շատ եմ կարօտում իմ հայրենիքը՝ չքնաղ Հադրութը եւ յուսով եմ, որ կը գայ մի օր ու մենք կը վերադառնանք մեր հայրենի բնօրրանը։
Շնորհակալ եմ Ձեզ աջակցութեան համար։
Սիրով՝ Վահէ