Նամակ Հայաստանէն

Եուրի – 07/27/23

Այս շաբթուան նամակը գրած է Եուրին, որ կը հովանաւորուի Պերնիս Գասպարեանի կողմէ։

 

Յարգելի՛ բարերար,

Ողջոյններս ուղղում եմ Ձեզ։ Այս նամակումս կ՚ուզենայի խօսել իմ նպատակների ու ապագայի մհետ կապուած պլանների մասին։ Նախ ասեմ, որ շատ ուրախ եմ, քանզի կարողացել եմ հասկանալ թէ ինչ եմ դառնալու ապագայում։ Այդ ամէնը միանգամից չեղաւ, ուղղակի ես կարդացի Նապոլէոն Հիլի «Մտածի՛ր եւ հարստացի՛ր» գիրքը, եւ դրանով սկսուեց ամէն ինչ։ Ես հասկացայ, որ այն նպատակները, որոնք ունէի այդ ժամանակ՝ շատ քիչ էին, եւ որոշեցին հիմնովին փոխել կեանքս։

Հիմա ես ինձ աւելի կարեւոր մարդ եմ զգում, քան՝ առաջ։ Ունեմ օրագիր, որում նշում եմ իմ նպատակները, դուրս գրում կարդացածս գրքերի հետաքրքիր հատուածները։ Ամէն տարի իմ առաջ դնում եմ 10 ամենակարեւոր ու ամենաբարդ խնդիրները եւ որոշում լուծել։ Ստորեւ կ՚ուզենայի ներկայացնել այդ 10 նպատակներից առաւել 3 բարդերը, որոնք որոշ մարդկանց համար նոյնիսկ անհնարին են թւում. 

* Սովորեմ անգլերէն լեզուն (100%)

* Մարզուեմ ու հասնեմ այնպիսի արդիւնքի այդ մէկ տարում, որ մնացածը դրան կը հասնէին մի քանի տարում

* Ազատուեմ ինտերնետի հանդէպ ունեցած կախուածութիւնից։  

Համաձայն եմ, շատ պէտք է աշխատեմ, որ հասնեմ նրան, ինչին որ ցանկանում եմ, բայց չեմ կարծում, որ այնքան թոյլ կը գտնուեմ, որ կը տապալեմ դրանք։ Աւելի ճիշդ՝ վստահ եմ, որ չեմ տապալի։ Ու որպէս վերջաբան, կ՚ուզենայի վերյիշել Բերի Գորդիի խօսքերը՝

«Յաղթողը յաղթող է, մինչեւ անգամ իր յաղթանակը տանելը»։ 

Յուսով եմ ես էլ եմ յաղթող։