Նամակ Հայաստանէն

Գարիկ – 08/03/23

Բարեւ, իմ սիրելի հովանաւոր, 

Ես Գարիկ … եմ։ Ես ձեզանից շատ շնորհակալ եմ, որ կանգնած էք մեր նման երեխէքի կողքը։ Մայրս էլ է շատ շնորհակալ, դուք մեր համար շատ բաներ էք արել։

Ես 10 տարեկան եմ, ծնուել եմ ԼՂՀում, Շահումեանում, այսինքն՝ Քարվաճառ, 2011 թ. Դեկտեմբերի 12ին։ Հիմա մնում ենք Լոռու մարզի քաղաք Սպիտակ, գիւղ Լեռնանցք … մեր հօրաքրոջ ծանօթի տնակում։ Զբաղւում ենք հողի գործերով։

Ես դասերից յետոյ օգնում եմ մայրիկիս, որովհետեւ 44 օրուայ պատերազմում հայրս զոհուեց, իսկ մեծ եղբայրս անհետ է մինչեւ հիմա. մնացել ենք մայրս 3 անչափահաս երեխէքով։

Սիրելի հովանաւոր, ես ու փոքր քոյրս Նունէն ուղարկում ենք մեր նկարները։ Սիրելի հովանաւոր, ձեր գործերին յաջողութիւն, կանաչ ճանապարհ ձեր կեանքում, յաջողութիւն ձեզ։

Գարիկ