Այս շաբթուան նամակը գրած է Էդիտան, որ կը հովանաւորուի Ս. Սարգիս եկեղեցւոյ (Տակլըսթըն, Նիւ Եորք) Տիկնանց Միութեան կողմէ։
Բարեւ, սիրելի հովանաւոր,
Ես … Էդիտան եմ՝ 11 տարեկան, ապրում եմ քաղաք Ստեփանակերտում՝ մայրիկիս հետ։ Սովորում եմ 6րդ դասարանում։ Ես ձգտում եմ լաւ սովորեմ դպրոցում, որպէսզի կարողանամ հասնել նպատակներիս։
Ամրանը մենք տեղափոխուեցինք նոր բնակարան, հիմա մենք ունենք մեր տունը, բայց ես շատ կարօտում գիւղի իմ տունը, իմ հայրիկին։ Մեր կեանքում ուրիշ ոչինչ չի փոխուել այս երկու տարիների ընթացքում։ Յաճախում եմ նկարչութեան եւ աւազանկարչութեան խմբակների։ Շատ եմ սիրում նկարել, կարդալ, երաժշտութիւն լսել։ Ես ու մայրիկիս լաւ ենք, չհաշուած սահմանին տիրող իրավիճակի հետ կապուած լարուածութիւնը։ Ուզում եմ պատերազմ չլինի, եւ մենք ապրենք Արցախում։
Շնորհակալութիւն, որ Դուք մեր կողքին էք։