Այս շաբթուան նամակը գրած է Էմիլին, որ կը հովանաւորուի Աւա Սիվի եւ Պրուս Կրինուոլտի կողմէ։
Բարեւ, յարգելի հովանաւոր,
Ես Էմիլին եմ՝ համարեա 5 տարեկան։ Մանկապարտէզ եմ յաճախում ու շատ եմ ուզում շուտ մեծանամ, որ բժիշկ դառնամ, բայց զինուորական։ Ուզում եմ բոլոր զինուորները առողջ լինեն, ուզում եմ որ մեր հերոսները մեր կողքին մնան։
Նամակս գրում եմ մայրիկիս օգնութեամբ, քանի որ լիարժէք չեմ տիրապետում տառերին, բայց շատ եմ ուզում գրել ու կարդալ սովորել։ Ճիշդ է, մեր իրար չենք ճանաչում, բայց մեր թէկուզ հեռակայ ծանօթութեան միակ պատճառը հայրիկիս է։ Հայրս՝ Սերոբ … անհաւանական հումորի զգացում ունէր։ Երբեմն բոլորս ուղղակի «մեռնում» էինք միասին ծիծաղելով նրա կատակների վրայ։ Միեւնոյն ժամանակ շատ լուրջ ու հաւասարակշռուած անձնաւորութիւն էր, չափի զգացումով։
Հայրս ինձ սովորեցնում էր այնպիսի յատկութիւններ, ինչպիսիք են քաջութիւնը, պատասխանատուութիւնը, վճռականութիւնը։ Ես եւ հայրիկս նման ենք շատ՝ մենք նոյնն ենք, շագանակագոյն աչքեր, քայլուածք, կազմուածք եւ նոյնիսկ որոշ սովորութիւններ։ Ինձ փոքրիկ Սերոբ են ասում, իմ շատ նման լինելու համար։
Ես հայրիկիս շատ եմ կարօտում, նոյնիսկ երբ քնատ եմ լինում։ Մայրիկս ասում է որ նա մեր սրտում է, ու նոյնը ես իմ փոքրիկ քոյրիկին եմ ասում, ու պատմում եմ մեր հերոս հայրիկի մասին։ Հայրս մեր պահապան հրեշտակն է։ Շնորհակալ եմ քեզ քո աջակցութեան համար, յարգելի հովանաւոր, շնորհակալ եմ որ հայրիկիս սխրանքը գնահատւում ու մեծարւում է։
Մնաք բարով։ Ձեր՝ Էմիլի։