Այս շաբթուան նամակը գրած է Մոնիկան, որ կը հովանաւորուի Սիւզըն եւ Տիրան Քէօլէեանի կողմէ։
Յարգելի հովանաւոր,
Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել մեզ աջակցելու համար։
Ես՝ 44օրեայ պատերազմում անմահացած … Մխիթարի դուստրն եմ՝ … Մոնիկան։ Հայրս՝ երկրի հերոս է։ Նա 40 օր շարունակ պայքարում էր պատերազմում։ Կռուել է ամենաթեժ մարտերում։ Աշխատում էր յատուկ ջոկատայինում։ Նոյեմբերի 6ին ծանր վիրաւորում էր ստացել Շուշիում։ Նրան ոչ ոք օգնութեան չէր հասել։
Անասելի կարօտում եմ նրան եւ ամէն վայրկեան զգում են նրա կարիքը։ Նա եղել էր իմ ամենալաւ ընկերը, միշտ ներում էր իմ սխալները եւ ցոյց էր տալիս ճիշդը։
Ես 14 տարեկան եմ։ Ծնուել եմ Մայիսի 15ին։ Դպրոցում ձգտում եմ լինել լաւը։ Սիրում եմ անգլերէնը. իմ նախասիրութիւններից են՝ լողը, լուսանկարչութիւնը, ձիավարութիւնը, ճամբորդութիւնը եւ օտար լեզուների ուսումնասիրումը։ Ապրում եմ եղբօրս, մայրիկիս եւ մայրական տատիկիս հետ, քանզի երկրում ուրիշ բարեկամներ չունեմ։ Միշտ ուզում եմ ապրել Արցախում։