Հետեւեալ նամակը գրած է Գէորգը, որ կը հովանաւորուի հանգուցեալ Պէաթրիս Փիտէճեանի կողմէ։
Բարեւ, սիրելի հովանաւոր,
Ես Գէորգն եմ, …, սովորում եմ Արարատի մարզի Մարմարաշէն գիւղի միջնակարգ դպրոցի երրորդ դասարանում։ Սովորում եմ լաւ։ Ուսուցչուհիներս չեն դժգոհում։
Ես նաեւ յաճախում եմ ֆուտբոլի։ Երբ օրերը տաքանան ես եւ մայրիկս արդէն կը մշակենք մեր փոքրիկ այգին։ Ես մայրիկիս շատ եմ օգնում ամէն գործում։ Մայրիկս ինձ միշտ ասում է. Գէորգս իմ աջ ձեռքս է։
Սիրելի հովանաւոր, եա ձեզ շատ եմ սիրում, որ դուք որոշ չափով թեթեւացնում էք իմ մայրիկիս հոգսերը։ Ես շատ եմ ուզում, որ արագ մեծանամ, որ իմ մայրիկը այքան չչարչարուի, որ միշտ մնայ այդպէս ջահել ու միշտ ժպտայ ինձ։
Ձեր՝ Գէորգ։