Մարիա – 11/2/23
Այս շաբթուան նամակը գրած է Մարիան*, որ կը հովանաւորուի Աննա Ասլանեանի կողմէ։
Ես Մարիա … եմ։ Ծնուել եւ ապրում եմ քաղաք Երեւանում։ 11 տարեկան եմ եւ սովորում եմ 6րդ դասարանում։ Ապրում եմ եղբօրս եւ մայրիկիս հետ։ Ես ընտանիքիս 3րդ զաւակն եմ, մեծ եղբայրս 2020 թ. զօրակոչուեց բանակ, մասնակցեց պատերազմին, սակայն մինչ օրս անյայտ է։ Հայրիկս նոյնպէս մասնակցեց այդ պատերազմին եւ զոհուեց Հոկտեմբեր 2ին։ Ես ուզում եմ աշխարհում բոլոր երեխաները ապրեն իրենց հայրիկի եւ մայրիկի հետ եւ երբեք պատերազմներ չլինեն։
Ուզում եմ շնորհակալութիւն յայտնեմ այն մարդկանց, ովքեր մեզ հետ են եւ պատրաստ են օգնել մեզ։
Շնորհակալութիւն Մեծն Ներսէս կազմակերպութեանը։