Անահիտ – 11/30/23
Այս շաբթուան նամակը գրած է Անահիտը, որ կը հովանաւորուի Ճոան Մուրաճեանի կողմէ։
Բարեւ Ձեզ, յարգելի հովանաւոր,
Ես Անահիտն եմ, քաղաք Վանաձորից։ Երկու օրից արդէն կը դառնամ քսաներկու տարեկան։ Սովորում եմ Երեւանում, բժշկական համալսարանի հինգերորդ կուրսում։ Արդէն իմ ուսումնական ճանապարհի մեծ մասն անցել եմ եւ ուսման հետ զուգահեռ հերթապահում եմ հիւանդանոցներում, օգնում բժիշկներին։
Նորից Սեպտեմբեր է եւ նորից մեր երկրի սահմաններում անորոշ իրավիճակ է տիրում։ Եւ ես մի բան գիտեմ, որ եթէ ամէն մարդ իր տեղում լինի եւ իր գործն իմանայ, լաւ ու արդար լինի, ոչ մի պետութիւն չի համարձակուի խաթարել մեր երկրի անդորրը։
Սիրելի հովանաւոր, շնորհակալ եմ Ձեր օգնութեան ու բարութեան համար։ Դուք ինձ շատ օգնում էք թէ՛ մասնագիտական, թէ՛ որպէս լաւ մարդ կայանալու հարցում։
Ես վստահ եմ, որ գործում է բումերանգի օրէնքը եւ Ձեր կատարած բարութիւնները հազարապատիկ վերադառնալու են Ձեզ։
Ձեզ քաջ առողջութիւն եւ բազում յաջողութիւններ եմ մաձթում։ Աստուած Ձեզ հետ։
Յարգանքներով՝ Անահիտ