Նամակ Հայաստանէն

Արիաննա – 12/21/23

Այս շաբթուան նամակը գրած է Արիաննան, որ կը հովանաւորուի Անի Եսայլեանի կողմէ։

Բարեւ Ձեզ, յարգելի հովանաւոր,

Ես Արիաննան եմ, 9 տարեկան, սովորում եմ 4րդ դասարանում։ Մինչեւ 2023 թ. Սեպտեմբերի 25ը՝ ես ապրում էի դրախտավայր Արցախի Բերդաշէն գիւղում։ Ես շատ էի սիրում իմ գիւղը, իմ դպրոցը, իմ ընկերներին։ Սակայն չարաբաստիկ պատերազմի պատճառով, ինչպէս բոլոր արցախցիները, այնպէս էլ մենք ստիպուած եղանք բռնել գաղթի ճամբան։ Քանի մը իմ հայրիկը զոհուել է 2020 թ., այդ պատճառով ինձ ու ընտանիքս գիւղից հանել է հօրաքրոջս ամուսինը՝ իր ընտանիքի հետ միասին։ Երեք օր ճանապարհ եկանք՝ սոված ու վախեցած, եւ բնակութիւն հաստատեցինք ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գիւղում։ Մի քանի օրից ես եւ քոյրիկներս քնացինք նոր դպրոց, ծանօթացանք նոր ուսուցիչների եւ ընկերների հետ։ Այստեղ մեզ դիմաւորեցին շատ գրկաբաց եւ հոգատար, ժամանակի ընթացքում ձեռք բերեցի նոր ընկերներ։

Չնայած ինձ այստեղ շատ լաւ են վերաբերւում, բայց ես շատ եմ կարօտում իմ տունը, դպրոցը եւ իմ ընկերներին։ Եւ յոյս ունեմ, որ մի օր անպայման կը վերադառնամ իմ Արցախ։ Ես ազատ ժամանակ սիրում եմ նկարել եւ քոյրիկներիս հետ զբօսնել։

Սիրելի հովանաւոր, շատ շնորհակալ եմ, որ Դուք կաք իմ կեանքում, շատ շնորհակալ եմ Ձեր մեծատառով մարդ տեսակի համար։ Յարգելի հովանաւոր, ես ստացայ Ձեր կողմից ուղարկուած 150 դոլարը։ Շատ-շատ շնորհակալ եմ։ Աստուած Ձեզ պահապան։