Անդրանիկ – 01/04/24
Այս նամակը գրած է Անդրանիկը, որ կը հովանաւորուի տոքթ. եւ տիկ. Ղեւոնդ Վարդանեանի կողմէ։
Բարեւ Ձեզ, յարգելի հովանաւոր,
Ես Անդրանիկն եմ, “Big Family” ճամբարի ջոկատավարներից (*)։ 15 տարեկան եմ։ Սովորում եմ Աշտարակի աւագ դպրոցի 10րդ դասարանում՝ մաթեմատիկական հոսքում։ Հետաքրքրուած եմ մաթեմատիկայով, ֆինանսներով, շախմատով, սպորտով։ Զբաղւում եմ երաժշտութեամբ՝ երգում եմ, նուագում եմ դաշնամուր, կիթառ։ Ուզում եմ զարգացնել դասական վոկալն ու ձայնագրել երգեր։ Այժմ մենք աշակերտներս զբաղւում ենք հասարակական աշխատանքով։ Ադրբեջանի յարձակման պատճառով Արցախից տեղահանուել եւ Հայաստան է գաղթում ամբողջ արցախահայութիւնը։ Նրանց համար անհրաժեշտ է գտնել կացարաններ, հաւաքել սնունդ, օգնութեան պարագաներ։
Ճամբարի ընկերներիս հետ շատ մտերիմ եմ։ Սկզբում որպէս սան, յետոյ որպէս ջոկատավար եւ կազմակերպիչի օգնական մասնակցել եմ “Big Family” ծրագրին։ Փոքրերի հետ լաւ լեզու ե գտել։ Ինքս ձեռք եմ բերել նոր ընկերներ, ինչի համար Ձեզ՝ հովանաւորին եւ ճամբարի կազմակերպիչներին։
(*) Այս ամառնային ճամբարը տարիներէ ի վեր կը կազմակերպուի Արժպ. Տ. Արամ Ա. Քհն. Ստեփանեանի անխոնջ ջանքերով եւ Ազգային Առաջնորդարանի հովանաւորութեամբ։