Նամակը գրած է Լեւոնը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Աշոտ Թումայեանցի կողմէ։
Բարեւ ձեզ, սիրելի բարերար,
Ես … Լեւոնի մայրիկն եմ, քանի որ Լեւոնը տառաճանաչ չէ իր փոխարէն գրում եմ ես։
Մենք Արցախի Հանրապետութեան Շահումեանի շրջանի Զուար գիւղից ենք, պատերազմի հետեւանքով գիւղն անցել է հակառակորդի հսկողութեան տակ եւ մենք ստիպուած տեղափոխուել եւ բնակութիւն ենք հաստատել ՀՀ Երեւան քաղաքում։
Լեւոնի հայրիկը զոհուել է ու նա հնարաւորութիւն չի ունեցել տեսնել հօրը, քանի որ Լեւոնը ծնուել է հօր մահից յետոյ, սակայն յաճախակի է յիշում հօրը Եռաբլուր զինուորական պանթէոնը այցելելով եւ նրա նկարները նայելով։ Լեւոնը միշտ ասում է ծաղիկներ ենք տանում հայրիկին, նա երեք տարեկան դեռ չկայ, սակայն սկսել է մանկապարտէզ յաճախել։ Լեւոնը ունի մէկ քոյր եւ մէկ եղբայր։
Շնորհակալութիւն մեր կողքին լինելու եւ աջակցելու համար։