Նամակը գրած է Դաւիթը, որ կը հովանաւորուի տոքթ. Րաֆֆի Արզումանեանի կողմէ։
Բարեւ Ձեզ, յարգելի պրն. Րաֆֆի Արզումանեան,
Ես Դաւիթ Միքայէլեանի մայրիկն եմ՝ Սիւզաննան։ Դաւիթը երկուս ու կէս տարեկան է եւ մանկապարտէզ դեռ չի յաճախում։ Ու քանի որ տառաճանաչ չէ գրում եմ ես։
Դաւիթը յուլիսեան մարտերի ժամանակ զոհուած կապիտան Աշոտ Միքայէլեանի որդին է։ Եւ նրա հայրիկը այդպէս էլ չտեսաւ նրան։
Մենք ապրում էինք Արցախում՝ Ստեփանակերտ քաղաքում։, բայց Սեպտեմբերի 19-ը ճակատագրական եղաւ Արցախում ապրող հայերի համար։
Չարաբաստիկ պատերազմից յետոյ բռնի տեղահանուել ենք Հայաստան եւ այժմ ապրում ենք Արմաւիրի մարզ, Մեծամօր համայնքի Արտաշատ գիւղում, եւ ապրում ենք վարձով։
Մենք կորցրեցինք մի բուռ դարձած հայրենիք, տուն եւ ամենացաւոտը՝ մեր բոլոր ժամանակների հերոսներին, ովքեր իրենց կեանքի գնով պահեցին մեզ, մեր հողը, իսկ այսօր մենք նրանց թողել ենք արնախում ոսոխի ձեռքում։
Պարոն Արզումանեան, մենք մեր խորին շնորհակալութիւնն ենք յայտնում Ձեզ՝ մեզ աջակցելու, մեր կողքին լինելու ձեր անկեղծ վերաբերմունքի համար։ Դուք Ձեր քայլով նպաստում էք նրան, որ այսօրուայ իրականութեան մէջ մենք մեզ կարեւորուած զգանք։
Շնորհակալ ենք Ձեր աջակցութեան եւ վստահութեան համար։ Մաղթում եմ Ձեզ անսահման երջանկութիւն, ամուր առողջութիւն եւ Ձեր բոլոր նուիրական երազանքների իրականացում։
Յարգանքներով՝ Ս. Աւետիսեան
27. 10. 2023