Նամակ Հայաստանէն

Վարդան – 02/01/24

Այս շաբթուան նամակը գրած է Վարդանը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Ռազմիկ Նէնէճեաններու կողմէ։

Բարեւ ձեզ, ես … Վարդանն եմ, հերոս Սիփան … որդին։ Ես ապրում եմ Արմաւիրի մարզի Մեծամօր քաղաքում, սովորում եմ 4րդ դասարանում։ Ես յաճախում եմ ֆուտբոլի եւ երազում եմ դառնալ լաւ ֆուտբոլիստ։ Ինչպէս բոլոր տղաները, այնպէս էլ ես երազում Արցախը տեսնել գերութիւնից ազատուած։ Ես հաւատում եմ, որ մեր զինուորները աշխարհի ամենաուժեղ զինուորներն են ու մի օր յետ են բերելու մեր հայրերի ու եղբայրների պահած հողը։ Ես էլ լաւ եմ սովորելու որ մեծանամ ու կարողանամ մի կարեւոր ու օգտակար բան անել։