Ալէն – 02/08/24
Այս շաբթուան նամակը գրած է Ալէնը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Նետ եւ Արաքսի Աբիկեաններու կողմէ։
Բարեւ, յարգելի հովանաւոր,
Ալէնն եմ …., ապրում եմ սահմանամերձ Մովսէս գիւղում։ Սովորում եմ տեղի միջնակարգ դպրոցում՝ 9րդ դասարանում։ Սովորում եմ բաւարար։ Սիրում եմ շախմատ խաղալ, մասնակցում եմ միջդպրոցական շախմատի մրցումներին։
Շատ եմ սիրում մեր գիւղը, դպրոցը, ուզում եմ մեր սահմաններում լինի խաղաղութիւն, որ բոլորս ապրենք խաղաղ երկնքի տակ։
Ուզում եմ 9րդ դասարաս աւարտելուց յետոյ շարունակեմ քոլէջում։ Շատ եմ սիրում խոհարարի աշխատանքը։ Եւ ուզում եմ ուժերս փորձել խոհարարութեան ոլորտում։ Յուսով եմ ամէն ինչ կը ստացուի։
Յարգելի հովանաւոր, արդէ երկար ժամանակ է դարձել էք մեր ընտանիքին հարազատ մարդ։ Աստուած Ձեզ առողջութիւն տայ եւ երկար տարիների կեանք։
Աստուած Ձեզ պահապան։
Յարգանքներով Ձեր բարեկամ Ալէն։