Բարեւ, սիրելի հովանաւոր,
Ես՝ Մերի …, 12 տարեկան եմ, սովորում եմ Մ. Մագուլեանի անուան թիւ 1 հիմնական դպրոցում։ Մայրիկիս մահից յետոյ ես ապրում եմ տատիկիս, պապիկիս եւ մօրաքրոջս հետ։ Տատիկս իր վրայ է վերցրել իմ խնամակալութիւնը։ Աւագ եղբայրս այս պահին գտնւում է ծառայութեան մէջ, քոյրս ամուսնացած է։
Ես ժամանակ առ ժամանակ այցելում եմ «Յոյսի կամուրջ» հաստատութիւն։ Ինձ հետ այնտեղ զբաղւում են հոգեբաններ, լոգոպետներ։ Ես ունեմ առողջական խնդիրներ, բժիշկները իմ հիւանդութիւնը ախտորոշել են մտաւոր յետամնացութիւն։
Այս նամակը գրում եմ մօրաքրոջս օգնութեամբ, քանի որ ես տառաճանաչ չեմ։ Յայտնում եմ Ձեզ իմ շնորհակալութիւնը, որ աջակցել էք այս տարիների ընթացքում եւ Ձեզ մաղթում եմ քաջառողջութիւն, երկար տարիների կեանք, միշտ լինէք իմ եւ իմ նման երեխաների կողքին։
Սիրով Ձեր՝ Մերի