Նամակ Հայաստանէն

Գոռ – 02/29/24

Ես Գոռ … եմ, 12 տարեկան։ Ապրում եմ Սիւնիքի մարզ, Կապան քաղաքում։ Սովորում եմ թիւ 10 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում։ Շատ եմ սիրում յաճախել դպրոց, շփուել ընկերներիս հետ եւ նոր գիտելիքներ ձեռք բերել։ Այս տարի ես դպրոցում անցայ նոր առարկաներ եւ սկսեցի սովորել նոր գիտելիքներ, որն ինձ պէտք կը գայ իմ կեանքում։

Մեր դասարանում նոր աշակերտներ են եկել, նրանք Արցախից եմ։ Ես փորձում եմ նրանց ընկերանալ, օգնել նրանց ամէն հարցում, որպէսզի նրանք չտխրեն։ Շատ ափսոս, որ նրանք ամէն ինչ՝ տուն, տեղ թողեցին եւ չգիտեն թէ ուր գնան։ Նրանք պատմեցին, թէ ոնց թուրքերը յարձակուեցին եւ նրանց դուրս հանեցին եւ ես շատ յուզուեցի, որովհետեւ շատ ցաւալի է։ Ես չեմ ուզում, որ ոչ մի մանուկ երեխայ պատերազմ տեսնեն, ուզում եմ, որ երկրում լինի խաղաղութիւն եւ բոլորս էլ ապրենք խաղաղ երկնքի տակ։

Շնորհակալ եմ Ձեզ ձեր ուշադրութեան համար։ Աստուած Ձեզ եւ Ձեր ընտանիքին պահապան։

Սիրով՝ Գոռ