Նամակ Հայաստանէն

Էդիտա – 03/21/24

Այս շաբթուան նամակը գրած է Էդիտան, որ կը հովանաւորուի Ս. Սարգիս եկեղեցւոյ (Տակլըսթըն, Նիւ Եորք) Տիկնանց Միութեան կողմէ։

 

Բարեւ, յարգելի հովանաւոր, ես Էդիտան եմ՝ Արցախից, 12 տարեկան։ 2020 թ. պատերազմից յետոյ մայրիկիս հետ ապրում էի ք. Ստեփանակերտում, քանի որ կորցրել էի հարազատ գիւղս՝ Սղնախը։ Այնտեղ դպրոց էի յաճախում, ինչպէս նաեւ անգլերէնի, նկարչութեան, աւազանկարչութեան պարապմունքների։ Դասերից ու պարապմունքներից յետոյ ազատ ժամանակ չէի ունենում, բայց երբ լինում էր, սիրում էի գիրք կարդալ, ֆիլմեր դիտել կամ երաժշտութիւն լսել։

2023 թ. Սեպտեմբերին արդէն փոխադրուել էի 7րդ դասարան։ Յարմարուել էի նոր դպրոցին, համադասարանցիներիս, ուսուցիչներիս։ Բայց ընդամէնը երկու շաբաթ հասցրի դպրոց գնալ Արցախում։

Եկաւ Սեպտեմբերի 19-ը. նորից պատերազմ սկսուեց։ Մի քանի օր նկուղներում էինք, շատ սարսափելի էր։ Ես ու մայրս ստիպուած հեռացանք Արցախից՝ թողնելով ամէն ինչ, մեր բարեկամների հետ։ Մեր տնից ոչինչ չկարողացանք վերցնել։ Սկզբում ապրում էինք Աշտարակ քաղաքու՝ բարեկամների տանը, յետոյ տեղափոխուեցինք Երեւան։ Այստեղ նորից ընդունուեցի դպրոց։ Շատ եմ կարօտում Արցախը, մեր տունը, ընկերներիս, դպրոցս։ Ձգտում եմ լաւ սովորել, ուզում եմ նորից յաճախել իմ սիրելի խմբակներին, պարապմունքներին։

Շնորհակալութիւն Ձեզ, որ մեր կողքին էք։